Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Արարատ Միրզոյանը ԱԺ-ի վատ նախագահ էր». Լևոն Բարսեղյան

23:18, երկուշաբթի, 26 հուլիսի, 2021 թ.
«Արարատ Միրզոյանը ԱԺ-ի վատ նախագահ էր». Լևոն Բարսեղյան

«Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արարատ Միրզոյանը պարկեշտ, համեստ մարդ է, բայց վատ նախագահ էր Ազգային ժողովի: Այդտեղ ռազմավարական մտածողությամբ ու գաղափարներով մարդ էր պետք, որի մտքով չանցներ, թե կարելի է էս փոսից երկիրն առանց անցումային արդարադատության կամ առանց իրավապահ համակարգի վեթինգի հանել, մտքով չանցներ, թե անհնար էր անցումային արդարադատություն կամ վեթինգ անել:
     Իսկ Ալեն Սիմոնյանը էլ ավելի վատ նախագահ է լինելու. ոչ մի ծրագրային կամ ռազմավարական ելույթ չեմ լսել ու չեմ ակնկալում: Թե նման բան պատահեց, հատուկ կանդրադառնամ ու կասեմ, որ թերագնահատել եմ կարողությունները»:

Աղբյուրը` Լևոն Բարսեղյան
6386 | 1
Facebook