Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Կութում ադրբեջանցիները քարով խփել են հացի մեքենայի վարորդին, գլուխը ջարդել». նորաբակցի

22:48, երկուշաբթի, 26 հուլիսի, 2021 թ.
«Կութում ադրբեջանցիները քարով խփել են հացի մեքենայի վարորդին, գլուխը ջարդել». նորաբակցի

Ռուս սահմանապահները տեղակայվելու են Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղում։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նորաբակցի օպերատոր Արմեն Ղազարյանը տեղեկացրել է, որ հինգ օր առաջ սահմանապահներ են եկել գյուղ, սար բարձրացել ու գնացել։ Տեղյակ են միայն, որ պետք է կառուցեն տնակներ։
     «Ռուս սահմանապահները եկան, սար բարձրացան, իջան, թողին գնացին։ Սոթքի տարածքում նրանց համար դոմիկներ պետք է սարքեն։ Դա տարիների հարց է։ Նրանց համար պալատկաներ են պետք, որ գան տեղավորվեն։ Բայց դե երբ պետք է կառուցվի՝ Աստված գիտի։ Գետուկ կոչվող հատված ունենք, այնտեղ էլ քարեր են թափում, որ նրանց համար դոմիկներ սարքեն»,- ասել է Ղազարյանը։
     Նորաբակում ադրբեջանցիների հետ միջադեպեր շատ չեն լինում։ Կեսգիշերից հետո ադրբեջանցիների արձակած կրակոցներն իրենք չեն լսել։ Հարևան Կութում օրեր առաջ ադրբեջանցիները, օրինակ, հայկական պոստեր հաց տանող մեքենավարի ուղղությամբ են քարեր նետել։

«Կութում պալատկաները իրար հետ վերև-ներքև են։ Մերոնք մի քիչ ներքև են։ Երեք օր առաջ Գագո անունով մեկին՝ հացի մեքենայի վարորդին թուրքը քարով խփել էր, գլուխը ջարդել»,– պատմել է Նորաբակի բնակիչը։

Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի տարածքում ադրբեջանական զինվորականների ներխուժումից հետո մարդիկ ապրում են լարվածության մեջ։ Գյուղացիները հնարավորություն չեն ունենում մոտենալ գյուղի խոտհարքներին եւ կենդանիներին արածացնել գյուղի հարակից սարերում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

7230 | 2
Facebook