Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ինչպես փոշիացնել հարկատուների փողերն ու փչացնել դիզայնը. ԻՔՄ

21:54, երկուշաբթի, 26 հուլիսի, 2021 թ.
Ինչպես փոշիացնել հարկատուների փողերն ու փչացնել դիզայնը. ԻՔՄ

ԻՔՄ-ն հոդված է հրապարակել՝ «Ինչպես փոշիացնել հարկատուների փողերն ու փչացնել դիզայնը» վերնագրով. «Հուլիսի 7-ից Երևանում իր աշխատանքները սկսեց ոստիկանության նոր պարեկային ծառայությունը։ Այն փոխարինեց Երևանի վարչության պարեկապահակակետային ծառայության գնդին և ճանապարհային ոստիկանության Երևանի (առաջին) գումարտակին։

Նոր պարեկային ծառայությունն իր բովանդակությամբ և նորարարությամբ աննախադեպ է Հայաստանում։ Այն տարբերվում է գրեթե ամեն ինչով։ Փոխվել են ծառայողների ընդունելության կարգը, կրթության կազմակերպումը, կրթության բովանդակությունը, գործառույթները, զենքը, համազգեստը, մեքենաները, տեխնիկան, ինչպես նաև նոր անձնակազմ է ներգրավվել։

Սակայն հանրության շրջանում քննարկման առարկա դարձան ոչ թե այս բովանդակային փոփոխությունները, այլ մեքենաների դիզայնն ու տարբերանշանը՝ լոգոն։

Սուր քննադատության արժանացավ հատկապես նոր մեքենաների ձևավորումը։ Այն համեմատվեց Stimorol մաստակի լոգոյի հետ:

Քաղաքացիները նաև բողոքեցին, որ մեքենաների վրա մեծամասամբ լատինատառ գրություններ են և հայերեն գրեթե չկա։ Խնդրին անդրադարձավ նաև Լեզվի պետական կոմիտեն՝ նշելով, որ Պարեկային ծառայության ավտոմեքենաների և պարեկների համազգեստի վրա զետեղված տեղեկույթում գերակայում է օտար լեզուն, որը չի բխում Սահմանադրության 20-րդ հոդվածից և «Լեզվի մասին» օրենքից։ Կոմիտեից տեղեկացրել էին, որ ձեռնարկում են անհրաժեշտ միջոցներ խնդրին առնչվող հանգամանքները պարզելու և օրենքով նախատեսված ընթացակարգն ապահովելու համար։

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» փորձել է հասկանալ, թե ինչպես է որոշվել խնդրահարույց դիզայնը, քանի որ այն չէր համապատասխանում ոստիկանության բարեփոխումների համակարգող խորհրդում ներկայացված դիզայնին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

6580 | 0
Facebook