Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Առնվազն 10 մարդ է զոհվել Իրանում բողոքի ցույցերի ժամանակ

13:42, երկուշաբթի, 26 հուլիսի, 2021 թ.
Առնվազն 10 մարդ է զոհվել Իրանում բողոքի ցույցերի ժամանակ

Իրանում ջրի պակասի պատճառով բողոքի ակցիաները սկսվել են Խուզեսթան նահանգում և արդեն 1 շաբաթից ավելի է՝ ինչ շարունակվում են։

Ինչպես հայտնում է CNN-ը, բախումներ են տեղի ունեցել ոստիկանության և ցուցարարների միջև։

Իրավապաշտպանների լրատվական գործակալությունը (HRANA) հաղորդել է, որ առնվազն 10 մարդ է զոհվել բողոքի ակցիաների ժամանակ, և անհայտ թվով մարդիկ վնասվածքներ են ստացել:

HRANA-ի տվյալներով՝ վերջին 10 գիշերվա ընթացքում, Իրանի 30 քաղաքում և շրջանում առնվազն 102 մարդ է ձերբակալվել:

Առնվազն 10 մարդ է զոհվել Իրանում բողոքի ցույցերի ժամանակ
Առնվազն 10 մարդ է զոհվել Իրանում բողոքի ցույցերի ժամանակ
8482 | 0
Facebook