Խնդրում ենք սպասել...

Համացանց

Համացանցում տարածվում է 1993-ին ՀՀ-ի և Արցախի միջև գաղտնի պայմանագրի ստորագրման տեսանյութը

02:24, երկուշաբթի, 26 հուլիսի, 2021 թ.
Համացանցում տարածվում է 1993-ին ՀՀ-ի և Արցախի միջև գաղտնի պայմանագրի ստորագրման տեսանյութը

Համացանցում տարածվում է 1993 թվականին Հայաստանի ու Արցախի միջև ստորագրված գաղտնի պայմանագիրը: Տեսանյութում պայմանագրի ժամանակ ելույթ է ունենում ՀՀ 1-ին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:

Ըստ տեսանյութի՝ գաղտնի պայմանագրով (1993թ.) Արցախը համաձայնում է ԵԱՀԿ (նախկին ԵԱՀԽ) Մինսկի խմբի խաղաղարար նախաձեռնությանը, պարտավորվում է ճշգրտորեն կատարել խաղաղարար ծրագրի՝ իրեն վերաբերող բոլոր պահանջները և պատժել այն խախտողներին։

Պայմանագրով Հայաստանը պարտավորվում է ստանձնել խաղարարար ծրագրի կատարման և ԼՂ բնակչության անվտանգության երաշխավորի դեր՝ ընդհուպ գործի դնելով իր բոլոր ռազմական հնարավորությունները։ Հայաստանը պատավորվում է նաև հետագա բանակցություններում բացառել Լաչինի շրջանն Ադրբեջանին զիջելու հնարավորությունը, ինչպես նաև ԼՂ զինված ուժերի ապառազմականացումն ու զինաթափմումը։ ՀՀ-ն պարտավորվում է նաև հետևողականորեն պայքարել ԼՂ մասնակցության ընդունելի իրավական կարգավիճակ ձեռք բերելու համար։

Պայմանագիրը ստորագրող կողմներն են ԼՂՀ ԳԽ նախագահի պաշտոնակատար Գեորգի Պետրոսյանը, ԼՂՀ պաշտպանության պետական կոմիտեի նախագահ Ռոբերտ Քոչարյանը և ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Վերջինս նաև առաջարկում է որպես պատանդ 10 օր մնալ Ստեփանակերտում։

1994-ին ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթաժողովում ԼՂ-ն միջազգայնորեն պաշտոնապես ամրագրվում է որպես հակամարտության իրավահավասար կողմ, իսկ 1997-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի անունից հակամարտության երեք կողմերին (Հայաստան, Արցախ, Ադրբեջան) պաշտոնապես ներկայացված փուլային տարբերակով Լաչինի շրջանը մնում էր ԼՂՀ վերահսկողության տակ։ Սա կարգավորման միակ տարբերակն է, որը պաշտոնապես ընդունել է Ադրբեջանը, նաև Հայաստանը, իսկ Արցախը հրաժարվել է ստորագրել այն։

1997-ին Հայաստանն արդեն կատարել էր գաղտնի պայմանագրով ստանձնած բոլոր պարտավորությունները։ Նույն 1997-ին Արցախը հրաժարվեց ստորագրել կարգավորման վերոնշյալ տարբերակը։ Ճգնաժամը հանգեցրեց ՀՀ նախագահի հրաժարականին, փոխվեց կարգավորման հայկական փիլիսոփայությունը, ինչի արդյունքում նախ Արցախը կորցրեց հակամարտության իրավահավասար կողմի՝ միջազգայնորեն ճանաչված կարգավիճակը, այնուհետև խնդիրը սկսեց ընկալվել որպես տարածքային վեճ Հայաստանի ու Ադրբեջանի միջև, փոխվեց ուժային բալանսը, և մենք աստիճանաբար ի վերջո կորցրեցինք գրեթե ամեն ինչ։

Համացանցում տարածվում է 1993-ին ՀՀ-ի և Արցախի միջև գաղտնի պայմանագրի ստորագրման տեսանյութը
20505 | 5
Facebook