Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Տարեկան կտրվածքով, Պերֆեկտ TV-ի սեփականատերը կարող է «աշխատել» 26-ից 426 հազար դոլար». Արշալույս Մղդեսյան

23:18, կիրակի, 25 հուլիսի, 2021 թ.
«Տարեկան կտրվածքով, Պերֆեկտ TV-ի սեփականատերը կարող է «աշխատել» 26-ից 426 հազար դոլար». Արշալույս Մղդեսյան

«Մեդիա կենտրոն» ծրագրի խմբագիր-համակարգող Արշալույս Մղդեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայտնի Պերֆեկտ TV-ին է: Ասի, մի հատ Youtube-ի ալիքների մոնետիզացիան հաշվող socialblade.com-ով ստուգեմ, հասկանանք՝ ինչի հետ գործ ունենք:
     Ուրեմն, այս ալիքն ունի 387 հազար բաժանորդ (подписчик), վերջին 30 օրվա ընթացքում 8,8 մլն դիտում և ուշադրություն՝ ամսական կտրվածքով մոնետիզացիան 2,2-ից 35,5 հազար դոլար է:
     Այլ կերպ ասած, այս ալիքի սեփականատերը՝ «Սարսափելի բան եղավ Հայկոյի հետ» կամ «Թուրքիան ճար չունի ու վերադարձնելու է Բայազետը» վերնագրերով անորակ բովանդակությամբ միջինը «Յութուբից» ստանում է 5-7 հազար դոլար, գուցե նաև ավել:
     Ասեմ, համաձայն socialblade.com-ի, սա գերազանցում է անգամ ամենապոպուլյար հայկական օնլայն մեդիաների մոնետիզացիայի ծավալը: Տարեկան կտրվածքով, էս ալիքի սեփականատերը կարող է «աշխատել» 26-ից 426 հազար դոլար:
     Հ.Գ. Իսկ մենք չարչարվում ու լրատվական բովանդակություն ենք ստեղծում»:

5702 | 0
Facebook