Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ծանր վիրավորված զինծառայողը գիտակցության է եկել. նրա կյանքին վտանգ չի սպառնում

20:42, կիրակի, 25 հուլիսի, 2021 թ.
Ծանր վիրավորված զինծառայողը գիտակցության է եկել. նրա կյանքին վտանգ չի սպառնում

Գեղարքունիքի սահմանին հուլիսի 23-ին տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով ծանր վիրավորված ժամկետային զինծառայող Արման Աթասյանը գիտակցության է եկել, նրա կյանքին այլևս վտանգ չի սպառնում: Հանրային հեռուստաընկերությանը լուրը հայտնել է ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Սահակ Օհանյանը: Արմանին վիրահատել են, հեռացրել մի երիկամը: Հիմա արհեստական շնչառության սարքն անջատված է, տղան ինքնուրույն է շնչում և անգամ կարողացել է շփվել բժիշկների հետ:
     Հիշեցնենք՝ հուլիսի 23-ին, ժամը 17։00-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Փոխհրաձգության հետևանքով հրազենային վիրավորում էր ստացել ՀՀ ԶՈՒ 3 զինծառայող։

6615 | 3
Facebook