Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Դիլիջանի տներից մեկում հայտնաբերվել են ամուսինների դիեր

20:12, կիրակի, 25 հուլիսի, 2021 թ.
Դիլիջանի տներից մեկում հայտնաբերվել են ամուսինների դիեր

Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում հուլիսի 23-ին «Դիլիջան» բժշկական կենտրոնից ոստիկանության Դիլիջանի բաժին ստացված ահազանգի փաստով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը՝ ժամը 11:20-ի սահմաններում, նշված բժշկական կենտրոնից Դիլիջանի ոստիկանություն հայտնել են, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Դիլիջան քաղաքի տներից մեկը, որտեղ հյուրասենյակում հայտնաբերել են կնոջ և տղամարդու դիեր: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Սերգո Ավետիսյանը և Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնի պետի տեղակալը: Ժամանել է նաև ոստիկանության Դիլիջանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածներն են նույն տան բնակիչներ, 85-ամյա Ալեքսանդր Բեսչյոտնովը և 86-ամյա Մարիա Բեսչյոտնովան: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, արտաքին զննությամբ Ա. Բեսչյոտնովի ձախ քունքի վերին հատվածում հայտնաբերվել է վերք: Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Մահացածներն ամուսիններ են:

7747 | 0
Facebook