Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Շիշ բռնողի հարսանիքը մեկ անգամ ևս ապացուցեց՝ ինչ լպիրշ և ցինիկ տեսակի հետ գործ ունենք». Գեղամ Նազարյան

23:42, կիրակի, 25 հուլիսի, 2021 թ.
«Շիշ բռնողի հարսանիքը մեկ անգամ ևս ապացուցեց՝ ինչ լպիրշ և ցինիկ տեսակի հետ գործ ունենք». Գեղամ Նազարյան

«Հայաստան» դաշինքի անդամ Գեղամ Նազարյանը, ում որդին զոհվել է Արցախյան վերջին պատերազմում, ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեր երկիր պատերազմ և պարտություն, արյուն և աղետ բերած ուժի՝ ՔՊ-ի կարկառուն ներկայացուցչի հարսանեկան խնջույքն ընդամենը մեկ անգամ ևս ապացուցեց, թե ինչ լպիրշ և ցինիկ տեսակի հետ գործ ունենք։ Կանգնում են զոհված հազարավոր տղերքի արյան վրա ու պարում։
     Հիմա կասեք՝ բա չամուսնանա՞ն։ Իհարկե, պետք է ամուսնանան, պետք է երեխաներ ունենան։ Բայց ամուսնությունը, հարսանեկան արարողությունը, տաշի-տուշիի, ցոփ ու շվայտ քեֆի, հարսի անհասկանալի պարի հետ մի շփոթեք։
     Ի դեպ, Շիշ բռնողը մենակ չի, մենակ չի, մենակ չի։ Պարզապես նա քաղաքական ուժի, երկիրը ավերի մատնած, մեր երկիր դժբախտություն բերած ուժի ներկայացուցիչ է, այդ իսկ պատճառով հարկ համարեցի անդրադառնալ։ Ու կրկնում եմ, նա մենակ չէ, մենակ չէ, մենակ չէ։ Տաշի-տուշիով հարսանիք, ծնունդ, կնունք անողները տասնյակ հազարավորներ են։ Նրանց համար Շուշին ոչինչ է, մեր հազարավոր հերոս տղերքը ոչինչ են։ Անկեղծ ասեմ՝ իրենք էլ ինձ համար են ոչինչ»:

Աղբյուրը` Գեղամ Նազարյան
12224 | 8
Facebook