Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արցախում գրանցվել է կորոնավիրուսի 1 դեպք

19:42, կիրակի, 25 հուլիսի, 2021 թ.
Արցախում գրանցվել է կորոնավիրուսի 1 դեպք

Հուլիսի 24-ին կատարվել է 24 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 1 դեպք է գրանցվել։ Այս մասին հայտնում են ԱՀ ԱՆ-ից:
     Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 6 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:
     Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 10047 քաղաքացու հետազոտություն, որից 954-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։
     Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2937 դեպք: Կատարվել է 27 999 թեստավորում:
     Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումները իրականացվում է ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում, «Արևիկ» բուժմիավորումում և շրջանային բուժմիավորումներում:

5959 | 0
Facebook