Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Փաշինյանը հարյուրավոր ոստիկանների ուղեկցությամբ գնում է Իջևան. «Հրապարակ»

13:24, կիրակի, 25 հուլիսի, 2021 թ.
Փաշինյանը հարյուրավոր ոստիկանների ուղեկցությամբ գնում է Իջևան. «Հրապարակ»

Այս պահին Նիկոլ Փաշինյանը հարյուրավոր ոստիկանների ուղեկցությամբ ուղևորվում է Տավուշի մարզ՝ հայրենի Իջևան: Ինչպես հայտնի է, Տավուշում Վարդավառը տոնում են ոչ եկեղեցու օրացույցով, որն այս տարի հուլիսի 25-ն է։ Նիկոլ Փաշինյանին և ընտանիքին ընկերակցում է նաև իր մանկության ընկերը՝ ոստիկանապետ Վահե Ղազարյանը: Այս մասին գրում է «Հրապարակ»-ը:

«Նիկոլ Փաշինյանի շարասյունը Սևանի մայրուղով ընթանում է շատ մեծ արագությամբ՝ առնվազն 150 կմ/ժամ: Այնպես, որ հակառակ ուղղությամբ ընթացող մեքենաների ուղևորները մրրիկի նման սլացող տասնյակ թանկ սև մեքենաներ են միայն տեսել՝ ճանապարհով սլացող»,- գրում է լրատվականը:

8053 | 7
Facebook