Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Պայթյուն Ստեփանակերտում․ տուժածի վիճակը ծանր է․ ԱՀ ԱԻՊԾ

12:42, կիրակի, 25 հուլիսի, 2021 թ.
Պայթյուն Ստեփանակերտում․ տուժածի վիճակը ծանր է․ ԱՀ ԱԻՊԾ

Երեկ առավոտյան ժամը 10:05-ին ԱՀ ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության ահազանգման կենտրոնում, միաժամանակ ոստիկանության «Հերթապահ մաս»-ում հաղորդում է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Հ. Թումանյան փողոցի նորակառույց թաղամասի շինհրապարակում դժբախտ պատահար է տեղի ունեցել:

Այս մասին հայտնում են ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։
     Շինարարության մեջ օգտագործվող նյութից (կարբիդ), ինքնաշեն գազազոդման սարքում առաջացել է պայթյուն, ինչի հետևանքով տուժել է նշված տարածքում աշխատող Մարտունու շրջանի Խնուշինակ համայնքի բնակիչ Ա. Գ.-ն (ծնված 1968թ.):
     Վերջինս մարմնական տարբեր աստիճանի վնսավածքներով Ստեփանակերտի «Շտապ բժշկական օգնություն կայանի» մեքենայով տեղափոխվել է հանրապետական բժշկական կենտրոն:

Ըստ բժիշկներից ստացված տեղեկության՝ նրա առողջական վիճակը գնահատվում է ծանր:

5383 | 0
Facebook