Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը 18-րդն է Օլիմպիական խաղերում

12:30, կիրակի, 25 հուլիսի, 2021 թ.
Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը 18-րդն է Օլիմպիական խաղերում

Հայաստանի հրաձգության հավաքականի անդամ Էլիմիրա Կարապետյանը չհաղթահարեց Օլիմպիական խաղերի 10 մետր օդամղիչ ատրճանակ ձևի որակավորման փուլի արգելքը:

Տոկիոյում ընթացող Օլիմպիական խաղերի կանանց 10 մետր ատրճանակ ձևում Հայաստանի միակ ներկայացուցիչ` Էլմիրա Կարապետյանը չհաղթահարեց որակավորման փուլի արգելքը, զբաղեցրեց 18-րդ տեղը և հավաքեց 573 միավոր:

Այս ձևում Օլիմպիական խաղերի չեմպիոն դարձավ Ռուսաստանի օլիմպիական կոմիտեից Վիտալինա Բատսարաշվիլին, երկրորդ տեղում Բելառուսից Անտուանետա Կոստադինովան, իսկ բրոնզե մեդալակիր դարձավ Չինաստանից Ռանհին Զիանգը:

4712 | 0
Facebook