Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Սա ցույց է տալիս, որ կուսակցությունը ոչնչանում է». Լյովա Եղիազարյան

10:42, կիրակի, 25 հուլիսի, 2021 թ.
«Սա ցույց է տալիս, որ կուսակցությունը ոչնչանում է». Լյովա Եղիազարյան

«Հանրապետություն» կուսակցության անդամ Լյովա Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հանրապետական կուսակցությունը Ազգային ժողովում ունի երեք պատգամավոր։
     Սա ցույց է տալիս, անկախ առանձին ներկայացուցիչների խռխռոցների, որ կուսակցությունը ոչնչանում է։
     Դրան օգնեցին թե՛ Սերժ Սարգսյանը, ով համաձայնեց մասնակցել ընտրություններին, թե՛ Հանրապետական համայնքապետերն ու օլիգարխները, նախկին պատգամավորներն ու պետական պաշտոնյաները, որոնք համախմբվեցին Քոչարյանի շուրջը։
     Սրանք որքան էլ որ արդարանան, թե տարբերություն չկար, սրանց քայլը ոչ այլ ինչ էր, քան՝ դավաճանություն Սերժի հանդեպ։
     Իսկ այս կուսակցությունը սովոր է դավաճանության։
     2000 թվականին սրանք մի քանի ամսում մոռացան Վազգեն Սարգսյանի հիշատակը, մտան Քոչարյանի ազդեցության տակ ու մասնակից դարձան նրա բոլոր հանցագործություններին։
     Կարծում եմ, որ աշոտյանանմանների վարքը հենց հեռացող քաղաքական դիակների վերջին ճիչն է»:

10964 | 6
Facebook