Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Բաքուն ոչ թե պատրաստվում է պատերազմի, այլ արդեն պատրաստ է». Արման Բաբաջանյան

23:54, շաբաթ, 24 հուլիսի, 2021 թ.
«Բաքուն ոչ թե պատրաստվում է պատերազմի, այլ արդեն պատրաստ է». Արման Բաբաջանյան

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նախօրեին անհանգիստ ողջ գիշեր մի բանի մասին եմ մտածել՝ իբրև հանրություն ու պետություն մեր նպատակը պետք է լինի պատրաստվել հաղթանակի՝ պատերազմի մասին քիչ խոսելով:
     Հայաստանը պետք է մշտապես պատրաստ լինի մի սցենարի՝ Բաքվի պատերազմի մտադրությանը: Եվ այդ առումով Ադրբեջանի որևէ քայլ մեկնաբանելիս, թերևս, ավելորդ է ցուցաբերել «հեռատեսություն» ու ասել, թե դա պատերազմի պատրաստվելու քայլ է: Ադրբեջանը, եթե որևէ քայլ չանի էլ, մենք՝ որպես հասարակություն ու պետություն, պետք է մշտապես գիտակցենք՝ Բաքուն պատրաստ է պատերազմի: Ոչ թե պատրաստվում է, այլ արդեն պատրաստ է: Պարզապես փորձում է անընդհատ ավելացնել իր պատրաստվածությունը:
     Այդտեղ է խնդիրը, որ Ադրբեջանը պատերազմի պատրաստ է՝ չի պատրաստվում: Պարզապես Հայաստանը պետք է այնքան զարգանա, որ Ադրբեջանի մտքի ծայրով չանցնի, որ կարող է կամ պատրաստ է հաղթել Հայաստանին ու Արցախին: Բաքվի գործողությունները պետք է դիտարկել այդ համատեքստում՝ Հայաստանի ու Արցախի նկատմամբ հաղթանակի պատրաստվելու համատեքստում:
     Ըստ այդմ, զսպել պատերազմը, նշանակում է թույլ չտալ Ադրբեջանին ունենալ հաղթելու անգամ պատրանք: Բանն այն է, որ Բաքուն կարող է ունենալ պատրանք, ինչպես 2020թ․ սեպտեմբերին, որ կարող է հաղթել: Ըստ այդմ՝ մենք իրավունք չունենք անգամ պատրանք թույլ տալու, հակառակ դեպքում Բաքվին ուշքի բերելու և իրականություն վերադարձնելու համար, անկասկած, էլի հարկ կլինի անցնել դաժան մարտերի միջով: Իսկ դա նշանակում է, որ Հայաստանն ու Արցախը պետք է պատրաստվեն ոչ թե չպարտվելու, այլ պատրաստվեն հաղթանակի:
     Միայն հաղթանակի պատրաստվելու դեպքում մենք կարող ենք Ադրբեջանին զրկել մեր հանդեպ հաղթանակի պատրաստ լինելու կամ այդպիսի պատրաստության պատրանքից»:

5639 | 2
Facebook