Խնդրում ենք սպասել...

Համացանց

Մանե Թանդիլյանը պատասխանել է Իլհամ Ալիևին

22:00, շաբաթ, 24 հուլիսի, 2021 թ.
Մանե Թանդիլյանը պատասխանել է Իլհամ Ալիևին

Արցախի սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Արցախում ապրում է 25.000 հայ, և այդքան փոքրաթիվ բնակչության համար տրամաբանական չէ կարգավիճակի հարցի քննարկումը՝ փաստացի խոստովանելով, որ Արցախում ապրող հայերն են որոշիչ դեր խաղում Արցախի կարգավիճակի համար։
     Պատերազմի ավարտից անմիջապես հետո արցախցիների բացառիկ կամքի և նվիրման շնորհիվ Արցախում շատ արագ իրականացվել է տեղահանվածների վերադարձ և այս պահին Արցախում ապրում է ավելի քան 120.000 հայ։
     Արցախցու՝ իր հողում ապրելու իրավունքը անբեկանելի է, որն էլ հենց Արցախի կարգավիճակի գլխավոր գործոնն է։ Արցախն ապրում է բնական կյանքով՝ բազմաթիվ սոցիալական, կրթական, մշակութային ծրագրերի շնորհիվ։
     Հուսով եմ՝ Հայաստանի իշխանությունները միջազգային գործընկերներին պատշաճ և ամբողջական ներկայացնում են Արցախում հայկական կյանքի բնական ընթացքի մասին տեղեկություն»։

Աղբյուրը` Մանե Թանդիլյան
13189 | 1
Facebook