Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ավտովթար Շիրակի մարզում. զոհերի թվում կան երեխաներ

20:18, շաբաթ, 24 հուլիսի, 2021 թ.
Ավտովթար Շիրակի մարզում. զոհերի թվում կան երեխաներ

Այսօր՝ հուլիսի 24-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 18:40-ի սահմաններում, Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին, Ջարդիձոր կոչվող հատվածում, Nissan Pathfinder մակնիշի ավտոմեքենան, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 50 մետր գլորվելով, կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 3 հոգի՝ որոնցից մեկը՝ ծայրահեղ ծանր, 2-ը՝ միջին ծանր ախտորոշմամբ, տեղափոխվել են Գյումրու հիվանդանոց:

Մահացածները հայտնաբերվել են մեքենայից դուրս, որոնցից մեկը անչափահաս էր: Ավտոմեքենան հաշվառված է Երևան քաղաքի բնակիչ Վարդան Խալիկյանի անվամբ: Հրշեջ-փրկարարները դիերը մոտեցրել են օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենաներին և սահմանազատել տարածքը: Ոստիկանությունը ու քննչական վարչությունը պարզում են վարորդի, մահացածների և վիրավորների ինքնությունը:

Վթարից կարճ ժամանակ անց Գյումրի քաղաքի Ավստրիական հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Ախուրյանի բաժին, որ նշված ավտովթարի հետևանքով իրենց մոտ է տեղափոխվել 1 երեխա, ով գիտակցության չգալով, մահացել է: Այսպիսով, վթարի հետևանքով կա 3 զոհ, 3 վիրավոր:

10146 | 0
Facebook