Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ի 700 զինվորականներ Վրաստանում կմասնակցեն զորավարժությունների

21:42, շաբաթ, 24 հուլիսի, 2021 թ.
ԱՄՆ-ի 700 զինվորականներ Վրաստանում կմասնակցեն զորավարժությունների

ԱՄՆ-ն Ռամշտեյն ավիաբազայից (Գերմանիա) մի քանի հարյուր զինծառայողներ և Black Hawk ուղղաթիռներ են ուղարկվել Վրաստան՝ մասնակցելու Agile Spirit 2021 միջազգային զորավարժություններին, հայտնել է Վրաստանի ՊՆ մամուլի ծառայությունը:

Զորավարժություններին կմասնակցեն շուրջ 2500 զինծառայողներ 15 երկրներից՝ Վրաստանից, ԱՄՆ-ից, Էստոնիայից, Գերմանիայից, Լատվիայից, Լիտվայից, Ռումինիայից, Լեհաստանից, Իսպանիայից, Թուրքիայից, Ուկրաինայից, Մեծ Բրիտանիայից, Կանադայից, Իտալիայից և Ադրբեջանից: ԱՄՆ-ը Վրաստանում զորավարժություններին կուղարկի մոտ 700 զինվորական:

6113 | 0
Facebook