Խնդրում ենք սպասել...

Համացանց

«ՀՀ-ի նման պուճուր երկրում նախագահ և վարչապետ պետք չէ». Ոսկան Սարգսյան

16:54, շաբաթ, 24 հուլիսի, 2021 թ.
«ՀՀ-ի նման պուճուր երկրում նախագահ և վարչապետ պետք չէ». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանի նման պուճուր երկրում երկու պաշտոն՝ նախագահ և վարչապետ պետք չէ, պետք է փոխել Սահմանադրությունը և փաստացի պատերազմի մեջ գտնվող երկիրը դարձնել նախագահական, ուր նախագահը նաև կառավարության ղեկավարն է: Պետք է սաթմիշ անել կարևոր համարվող, սակայն իրականում՝ պարազիտ ՍԴ-ն, ՀՌԱՀ-ը, ՍԱՊԾ-ն, բոլոր մարզպետարանները, բոլոր քննչական մարմիները միավորել։ Գիտեմ, որ ճիշտ բան եմ ասում, սակայն դա չի արվելու, որովհետև Հայաստանը Գիննեսի ռեկորդների գրքում հաղթող պետություն է, ուր իշխանությունը, պետական համակարգն աշխատում է ընդդեմ պետություն: Գյուղերում չոբան ման եկող, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին և 5 տարում արտերկրից 5 հազար հայ ընտանիք սահմանամերձ Տավուշ վերադարձնելու խոստում տված ոչ թե չոբանին, այլ՝ Հայկ Չոբանյանին մի օր կարելի է դնել ապակե վանդակում՝ որպես ցուցանմուշ և վանդակի վրա գրել՝ նրանք ստախոսությամբ գերազանցեցին Քաջ Նազարին և Նիկոլ Փաշինյանին»:

Աղբյուրը` Ոսկան Սարգսյան
5852 | 3
Facebook