Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Պատասխանատվության ենթարկվե՞լ են արդյոք պատերազմի օրերին Հայաստան փախած արցախցի պաշտոնյաները». Հ. Խուրշուդյան

14:30, շաբաթ, 24 հուլիսի, 2021 թ.
«Պատասխանատվության ենթարկվե՞լ են արդյոք պատերազմի օրերին Հայաստան փախած արցախցի պաշտոնյաները». Հ. Խուրշուդյան

«Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «44-օրյա պատերազմի առաջին օրերին պարզվեց, որ Արցախի իշխանությունները մի քանի հազար արցախցի տղամարդկանց հանդեպ հետախուզում են հայտարարել։ Ընդ որում, խոսքը միայն զինապարտների մասին չէր, այլ նաև պետական պաշտոնյաների, ովքեր փախել էին Հայաստան, որի արդյունքում պետական համակարգի զգալի մասը կաթվածահար էր եղել։ Նրանց մեջ բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ, դատախազներ, դատավորներ։ Այդ մարդկանց մի մասի անունները Արայիկ Հարությունյանը որոշ ժամանակ անց հրապարակեց։
     Հիմա հարց եմ ուզում հնչեցնել. արդյո՞ք այդ մարդիկ որևէ պատասխանատվության ենթարկվել են: Գոնե աշխատանքից ազատվե՞լ են: Թե՞ նորից բարեհաջող վերադարձել են իրենց պաշտոններին և շարունակում են զբաղվել շարքային արցախցիներին կեղեքելով»:

4206 | 4
Facebook