Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Երևանում վերջին հրաժեշտն են տալիս Ջիվան Գասպարյանին

12:48, շաբաթ, 24 հուլիսի, 2021 թ.
Երևանում վերջին հրաժեշտն են տալիս Ջիվան Գասպարյանին

Երևանում վերջին հրաժեշտն են տալիս դուդուկահար Ջիվան Գասպարյանին: Արարողությանը ներկա է նաև վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ տիկնոջ հետ:

«Լեգենդն ինքն էր, Ազնավուրը, Գոհար Գասպարյանը: Ջիվան Գասպարյանն ամբողջ կյանքում շրջել է աշխարհում, նվագով պատմել հայ ազգի մեծության ու հզորության մասին... Ես դեռ ուսանող էի ու դուդուկ էի նվագում կոկորդով: Մեր բարեկամներից մեկի հարսանիքին սկսեցին ասել՝ Աշո՛տ, մի հատ նվագի, սկսեցի նվագել: Բոլորը փշաքաղվեցին, երբ Ջիվանը գործիքը վերցրեց, սկսեց դամ պահել»,- լրագրողների հետ զրույցում հիշել է դերասան Աշոտ Ղազարյանը:

Աշոտ Ղազարյանը
Աշոտ Ղազարյանը

«Հետաքրքիր աֆորիզմներ ուներ, ասում էր՝ երբ ընկերոջդ պաշտոն են տալիս, պիտի նորից հետը ծանոթանաս... Մի օր զանգահարեց, ասեց՝ ԱՄՆ-ից քեզ նվեր եմ բերել, գնացի՝ տեսնեմ կոշիկներ են, ասեց՝ ստիլնի կոշիկներ ա, մտածեցի՝ մենակ քեզ կսազի: Մինչև այսօր ես պահում եմ այդ կոշիկները»,- պատմել է դերասան Միքայել Պողոսյանը:

Միքայել Պողոսյանը
Միքայել Պողոսյանը

92 տարեկանում մահացել է դուդուկահար, ժողովրդական արտիստ Ջիվան Գասպարյանը:

6062 | 0
Facebook