Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մահացածը ՀՀ ՊՆ 35-ամյա ծառայող է

12:06, շաբաթ, 24 հուլիսի, 2021 թ.
Մահացածը ՀՀ ՊՆ 35-ամյա ծառայող է

Այսօր, հուլիսի 24-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 05։30-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 35-ամյա Արսեն Միրզոյանը իր վարած ВАЗ 2121 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի 51 կմ հատվածում, Արարատ գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճանմփեզրի ծառին և գլխիվայր շրջվել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ա․ Միրզոյանը տեղում մահացել է:

Պարզվել է, որ վարորդը ծառայում է ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասում որպես դասակի հրամանատար:

7236 | 0
Facebook