Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ձեր վրդովմունքը, թե ինչու շուտ չենք ստուգել «Բանդիվան» ՍՊԸ-ի գործունեությունը, հասկանում եմ»․ Անուշ Հարությունյանը պարզաբանում է

17:30, ուրբաթ, 23 հուլիսի, 2021 թ.
«Ձեր վրդովմունքը, թե ինչու շուտ չենք ստուգել «Բանդիվան» ՍՊԸ-ի գործունեությունը, հասկանում եմ»․ Անուշ Հարությունյանը պարզաբանում է

ՍԱՏՄ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ժողովո՛ւրդ ջան, ձեր վրդովմունքը, կապված «Բանդիվան» ՍՊԸ կաթնամթերքի և մսամթերքի արտադրամասերի գործունեության կասեցման հետ, հասկանում եմ՝ ինչո՞ւ շուտ չենք ստուգել, և ընդունում: Տեղեկացնում եմ, սակայն, որ ՍԱՏՄ-ն ստուգումներն իրականացնում է միայն Տեսչական մարմնի խորհրդի կողմից հաստատված ստուգումների ծրագրի հիման վրա: Մոտ 1000 տնտեսավարող: 185 տեսուչով: Ընկերությունները հաջորդ տարին, հատկապես եթե խախտումներ չեն եղել կամ վերացրել են, չեն կրկնվում, այլապես կստացվի, որ չենք թողնում աշխատել ու ամեն տարի անհանգստացնում ենք: «Բանդիվան» ՍՊԸ-ն դեռևս դեկտեմբերին ընդգրկվել է մեր ստուգումների ծրագրում: Ստուգման ժամկետը՝ երրորդ եռամսյակ: Ինչևէ: Ծրագրից դուրս այլ ընկերություն կարող ենք մտնել ՄԻԱՅՆ ԲՈՂՈՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: Այդ է պատճառը, որ անընդհատ խնդրում-հորդորում ենք՝ կապի ցանկացած միջոցով՝ հեռախոս՝ թեժ գիծ՝ 010206040 կամ 012906090, ՖԲ էջ՝ այ սա, էլ. հասցե՝ ssfs@ssfs.am, v.harutyunyan@ssfs.am, փոստով կամ անձամբ՝ հասցեն՝ Կոմիտաս 49/2, տեղեկացնել մեզ այն խախտումների մասին, որոնց հանդիպում եք հանրային սննդի կետերում, արտադրություններում կամ իրացման ցանցում:

Միայն շնորհակալ կլինենք:

Յուրաքանչյուր քաղաքացի պետության մասնիկն է և ունի ոչ միայն իրավունքներ, այլև պարտականություններ:

Պահանջատեր, նկատող ու տեղեկացնող սպառող լինելը բոլորիս պարտականությունն է:

«Բանդիվան» ՍՊԸ-ից բողոք, գոնե վերջին երեք տարում, ՉԵՆՔ ՈՒՆԵՑԵԼ, թեև շատերը հիմա գրում են, թե գիտեին, որ այնտեղ խախտվում են սանիտարահիգիենիկ նորմերը... Ի դեպ, ահազանգող քաղաքացու անձնական տվյալները երբեք ՉԵՆ ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ:

Կապվեք մեզ հետ, եթե խախտումներ եք նկատում»:

4126 | 0
Facebook