Խնդրում ենք սպասել...

Համացանց

Հայտնաբերվել է ևս 4 զինծառայողի աճյուն

16:48, ուրբաթ, 23 հուլիսի, 2021 թ.
Հայտնաբերվել է ևս 4 զինծառայողի աճյուն

ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ից հայտնում են. «Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում այսօր իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում փրկարարները հայտնաբերել և տարհանել են պատերազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող ևս 4 զինծառայողի (կամավորներ, պահեստազորայիններ) աճյուն:
     Նրանց ինքնությունը կհաստատվի ՀՀ-ում՝ դատաբժշկական փորձաքննությունից հետո:
     2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի հուլիսի 23-ը՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի գրավյալ տարածքներից տարհանվել է ընդհանուր 1615 աճյուն:
     Որոնումների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն»:

Աղբյուրը` ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ
4993 | 0
Facebook