Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«6 ամսվա ընթացքում լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության 15 դեպք է արձանագրվել». Աշոտ Մելիքյան

12:36, ուրբաթ, 23 հուլիսի, 2021 թ.
«6 ամսվա ընթացքում լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության 15 դեպք է արձանագրվել». Աշոտ Մելիքյան

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ղեկավար Աշոտ Մելիքյանն ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ խորհրդարանական ընտրությունների օրն արձանագրել են չորս դեպք, երբ խոչընդոտվել է լրագրողի աշխատանքը:

«Իսկ նախընտրական փուլում՝ հունիսի 7-18-ն ընկած ժամանակահատվածում, արձանագրել ենք բռնության 2, այլ ճնշումների՝ 5 դեպք: Պետք է ասել, որ երկրորդ եռամսյակի ընթացքում՝ այդ միտինգների, բողոքի ակցիաների, զանգվածային այլ միջոցառումների ժամանակ արձանագրել ենք 20 դեպք, երբ ճնշվել է լրագրողի կամ օպերատորի գործունությունը: Եթե մենք սա համեմատում ենք նախորդ եռամսյակի հետ, ապա այստեղ աճն ակնհայտ է: Եթե առաջին եռամսյակում արձանագրվել է նման 8 դեպք, ապա այս եռամսյակում՝ 20»,- ներկայացրել է Մելիքյանը:

Նա հայտնել է նաև, որ այս տարվա երկրորդ եռամսյակում արձանագրվել է լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության 8 դեպք՝ 9 տուժողով, իսկ առաջին եռամսյակում եղել է 7 դեպք՝ 8 տուժողով. «Առաջին կիսամյակի ընդհանուր ցուցանիշներով 6 ամսվա ընթացքում ֆիզիկական բռնության 15 դեպք է արձանագրվել՝ 17 տուժածով»:

5190 | 0
Facebook