Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Ուտելու ընթացքում կարելի՞ է ջուր խմել, թե՞ ոչ. Նունե Ազիզյանի բացատրությունը

19:48, շաբաթ, 24 հուլիսի, 2021 թ.
Ուտելու ընթացքում կարելի՞ է ջուր խմել, թե՞ ոչ. Նունե Ազիզյանի բացատրությունը

Թոքաբան Նունե Ազիզյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հաճախ հանդիպող պնդումներից և նրանց իրական բացատրությունը՝

Չի կարելի ուտելու ընթացքում ջուր խմել

Իրականում. ջուր խմել ինչպես ուտելուց առաջ, այնպես էլ դրա ընթացքում կարելի է, պարզապես հավելյալ հեղուկի օգտագործումը սննդի հետ բերում է ընդունված սննդի ծավալի ավելացման: Խորհուրդ է տրվում սպասել գոնե 20 րոպե:

Եթե ուտելուց կես ժամ առաջ ջուր խմենք, ավելի քիչ կուտենք

Իրականում. երբ ջուրը հասնում է ստամոքս, դրան արձագանքում են ստամոքսի մեծ ռեցեպտորները, և զգացողություն է առաջանում, թե մարդն արդեն կերել է, իսկ քաղցի զգացողությունը բթանում է: Սա հնարավորություն է տալիս ավելի արդյունավետ կառավարել սննդի ընտրությունն ու քանակը:

Առավոտյան պետք է մեկ բաժակ ջուր խմել, որպեսզի ստամոքսն սկսկի աշխատել
     Իրականում. այո, առավոտյան մեկ բաժակ ջուրն օգնում է արագացնել նյութափոխանակությունը: Ավելի նախընտրելի է խմել գոլ ջուր և երկու բաժակ:

Մեր քաշի ամեն կիլոգրամի դիմաց անհրաժեշտ է 30-40 մլ ջուր խմել

Իրականում. սա մոտավոր հաշվարկ է, սակայն կարող են լինել բացառություններ: Եթե դրսում շոգ է, ապա, ամենայն հավանականությամբ, օրգանիզմն ավելի շատ ջրի կարիք կունենա:
     Ջրի բավարար քանակի մասին է խոսում նաև մաշկի խոնավեցումը, եթե մաշկը չոր է, ապա բավարար ջուր չեք ընդունում:

Սուրճից հետո պետք է ջուր խմել

Իրականում. ջուրն օգնում է նվազեցել կոֆեինի կոնցետրացիան: Խորհուրդ է տրվում նաև սուրճը վայելելու ընթացքում մի քանի կում ջուր խմել, հատկապես, եթե սուրճը շատ թանձր է:

Նաև օրվա ջրի քանակը բաշխելիս, նախընտրելի է մեծ մասը ընդունել օրվա առաջին կեսին, քնելուց առաջ առատ հեղուկը կարող է նպաստել այտուցների առաջացմանը»:

Աղբյուրը` Նունե Ազիզյան
8443 | 0
Facebook