Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Փաշինյանը հրահանգել է դադարեցնել Մարությանի դեմ արշավները. «Ժողովուրդ»

09:18, ուրբաթ, 23 հուլիսի, 2021 թ.
Փաշինյանը հրահանգել է դադարեցնել Մարությանի դեմ արշավները. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին հեռացնելու օպերացիան կարելի է ավարտված համարել:

Իշխանությունը տևական ժամանակ է՝ փորձում էր տարբեր ձևեր գտնել Մարությանին պաշտոնանկ անելու համար, սակայն ապարդյուն, որևէ ձևով նրանց չի հաջողվել հասնել իրենց նպատակին: Համենայնդեպս այս պահին այդ պրոցեսը կանգնեցրել են, իսկ Մարությանն էլ շարունակում է ակտիվորեն ապամոնտաժել Երևանի որոշ ապօրինի շինություններ: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ իշխանական վերնախավին դուր է եկել Մարությանի՝ ամեն ինչ քանդելու գործելաոճը:

Իշխանության համար ընդունելի է նաև այն փաստը, որ Մարությանը «մահաբեր գազելները» փոխում է նոր «գազելներով» ու հանրությանը ցույց է տալիս, թե գործ է անում: Մի խոսքով, աշխատանքի իմիտացիան դուր է եկել երկու տարի անգործության հետ ասոցացվող դերասանին քաղաքապետ դարձրած Փաշինյանին. նա հրահանգել է կանգնեցնել Մարությանի դեմ արշավները:

Մանրամասները՝ թերթի համարում:

4693 | 1
Facebook