Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Արմանիս և Ուրասար գյուղերում տեսարանները շատ տխուր են»․ Օլեգ Դուլգարյան

01:06, ուրբաթ, 23 հուլիսի, 2021 թ.
«Արմանիս և Ուրասար գյուղերում տեսարանները շատ տխուր են»․ Օլեգ Դուլգարյան

«Համայնքային համախմբան և աջակցության կենտրոն» ՀԿ ղեկավար Օլեգ Դուլգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր թիմով գնացել էինք Արմանիսի հանքավայր, Եղանք Արմանիս և Ուրասար գյուղերում, որոնց միջև է գտնվում հանքավայրը, հանդիպեցինք և խոսեցինք բնակիչների հետ։
     Տեսարանները շատ տխուր են, հանքավայրը ուղիղ գտնվում է գյուղատնտեսական հողերի վերևում, իմացանք որ նրա տակ հողերում մարդիկ ցանում են ցորեն, կարտոֆիլ և այլ կուլտուրաներ։ Որոշ մարդիկ հրաժարվել են գյուղատնտեսությունից, նշում են, որ գիտակցում են, որ այդպիսի աղտոտված հողերում աճեցրածը վնաս է, չնայած այլևս լավ բերքատվություն չի լինում։ Հանքի շրջակայքի բոլոր տեղերից տեսանելի են հոսքաջրերից առաջացած հետքերը (Առխերը), որոնք ջուրը հանքային հողերից տանում են ուղիղ դեպի դաշտեր, այնտեղից դեպի Ձորագետ գետ։
     Բարձրացանք ուղիղ հանքավայր, որտեղ ծանր տեխնիկան որոշակի աշխատանքներ է տանում, ըստ գյուղացիների նախապատրաստվում են հանքի վերաբացմանը։
     Շրջեցինք հանքի տարածքում, մինչև մեզ չհասավ հանքավայրի անվտանգությունը, բարեկիրթ ձևով հետաքրքրվեցին, թե մեզ ինչ է հարկավոր։ Մի փոքր դիսկուս ծավալվեց մեր միջև Արմանիսի հանքի շրջակա միջավայրին վնասներ հասցնելու առումով, ինչի հետ բնականաբար համաձայն չէին հանքի անվտանգության աշխատակիցները, պնդելով որ հանքավայրը ամենանվտանգ հանքերից է )))
     Արմանիսում մի խումբ բնակիչներ բողոքում էին հանքերից, բողոքում էին ցավերից, հիվանդություններից, նշում էին, որ գյուղում տարածում ունեն չարորակ հիվանդությունները և սկսեցին հաշվել թե ովքեր են մահացել քաղցքեղից։
     Գյուղի ծոշոր և մանր եղջերավոր կենդանիները արածում են ուղիղ հանքավայրից վնասծված դաշտերում և խմում այդ դաշտերի ներքևի հատվածում առաջացած լճակների ջուրը։ Լճակները առաջանում են հանքի մերջակայքից եկող ջրերից։
     Երբ գյուղացուն ասեցի, որ լավ չի կովերին արածացնել այդ աղտոտված դաշտերում, նա պատասխանեց, բա ինչ անենք, եթե կով էլ չպահենք ուրեմն մեր այստեղ ապրելն այլևս անիմաստ է։
     Հանդիպեցինք նաև մարդկանց, ովքեր սպասում են հանքի վերաբացմանը, որպեսզի տեղավորվեն աշխատանքի։
     Շրջակա միջավայրի աղտոտման խնդիրներից մտահոգ էին նաև Ուրասար գյուղի բնակիչները։
     Մի խոսքով, ահավոր և տխուր վիճակ է։
     Գյուղը առանց գյուղատնտեսական հողերի այլևս գյուղ չի։
     Մարդկանց հասցված վնասը պետք է փոխհատուցվի իսկ շրջակա միջավայրի աղտոտման հետևանքները պետք է վերացվեն»։

«Արմանիս և Ուրասար գյուղերում տեսարանները շատ տխուր են»․ Օլեգ Դուլգարյան
«Արմանիս և Ուրասար գյուղերում տեսարանները շատ տխուր են»․ Օլեգ Դուլգարյան
«Արմանիս և Ուրասար գյուղերում տեսարանները շատ տխուր են»․ Օլեգ Դուլգարյան
«Արմանիս և Ուրասար գյուղերում տեսարանները շատ տխուր են»․ Օլեգ Դուլգարյան
«Արմանիս և Ուրասար գյուղերում տեսարանները շատ տխուր են»․ Օլեգ Դուլգարյան
«Արմանիս և Ուրասար գյուղերում տեսարանները շատ տխուր են»․ Օլեգ Դուլգարյան
7121 | 0
Facebook