Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 04 օգոստոսի, 2021 թ.
Թվիթեր

Իրադարձություններ

Բագրատաշենի մաքսատան մոտ գազի բալոն է պայթել. մեկ մարդ զոհվել է

19:06, հինգշաբթի, 22 հուլիսի, 2021 թ.
Բագրատաշենի մաքսատան մոտ գազի բալոն է պայթել. մեկ մարդ զոհվել է

Հուլիսի 22-ին, ժամը 15:13-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Բագրատաշեն գյուղի մաքսատան մոտակայքում տեղի է ունեցել ավտոմեքենայի գազի բալոնի պայթյուն:
     Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
     Պարզվել է, որ Նոյեմբերյան-Բագրատաշեն ավտոճանապարհի 25-րդ կմ-ին բախվել են «Mercedes Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Ս․, ծնված 1986 թ.) և «Volvo» մակնիշի բեռնատարը (վարորդ` Շ․ Դ․, ծնված 1996 թ.), ինչի հետևանքով պայթել է «Mercedes Benz» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնը:
     Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, Ա․ Ս․-ն հոսպիտալացվել է Նոյեմբերյանի ԲԿ, որտեղ մահացել է:
     Փրկարարները սահմանազատել են տարածքը և հոսանքազրկել ավտոմեքենաները:

| | |
1935 | 0
Facebook