Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Դուբայի օդանավակայանում բախվել է երկու ինքնաթիռ

14:30, հինգշաբթի, 22 հուլիսի, 2021 թ.
Դուբայի օդանավակայանում բախվել է երկու ինքնաթիռ

Դուբայից Բիշքեկ ուղևորվող FlyDubai ավիաընկերության ինքնաթիռը հինգշաբթի վաղ առավոտյան բախվել է Բահրեյնի Gulf Air ավիաընկերության ինքնաթիռին. տուժածներ չկան, РИА Новости-ին հայտնել են ավիաընկերությունների մամուլի ծառայությունում:

«Հուլիսի 22-ին Դուբայի միջազգային օդանավակայանից Բիշքեկի միջազգային օդանավակայան Flydubai-ի չվերթը վերադարձել է կայանատեղի՝ մեր ինքնաթիռներից մեկի՝ նոր սերնդի Boeing 737-800-ի և մեկ այլ օդանավի մասնակցությամբ տեղի ունեցած փոքր միջադեպի պատճառով։ Ուղևորները մեկնել են ավելի ուշ չվերթով։

Flydubai-ն իշխանությունների հետ միասին կհետաքննի միջադեպը»,- նշել է ավիափոխադրողի պաշտոնական ներկայացուցիչը։

Իր հերթին Gulf Air ավիաընկերությունը հաստատել է, որ «Դուբայի միջազգային օդանավակայանում իր ինքնաթիռներից մեկը վթարի է ենթարկվել, երբ մեկ այլ ինքնաթիռ հարվածել է այդ ինքնաթիռի պոչին»:

7832 | 0
Facebook