Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Դուք՝ որպես լրագրող, հիմա բռնություն եք կիրառում». Վահրամ Դումանյան

13:06, հինգշաբթի, 22 հուլիսի, 2021 թ.
«Դուք՝ որպես լրագրող, հիմա բռնություն եք կիրառում». Վահրամ Դումանյան

ԿԳՄՍ նախարարությունը պատրաստվում է միավորել Պարոնյանի անվան կոմեդիայի և Պետական երաժշտական կամերային թատրոնները, Կամերային թատրոնի շենքը հատկացնելով Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին, ինչին թատրոնների կոլեկտիվները դեմ են: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով այս թեմային՝ Վահրամ Դումանյանն ասաց. «Դեռևս միացված չէ, բայց կա նման գաղափար ու դա լիովին տեղավորվում է նախարարության կողմից վարվող ոլորտային քաղաքականության մեջ: Ինքնանպատակ չէ դա, կա հստակ տեսակետ, քննարկվել է մանրակրկիտ»:

Նրանք երեկ ձեզ սպառնացել են՝ ասել՝ չե՛նք գնալու, թող գան՝ բռնություն կիրառեն, ինչպե՞ս եք հակադարձում»,- լրագրողների հարցին ի պատասխան՝ Դումանյանն ասաց. «Ես չգիտեմ՝ իրենք ինչ են անում, բայց դուք որպես լրագրող, հիմա բռնություն եք կիրառում»:

«Դուք՝ որպես լրագրող, հիմա բռնություն եք կիրառում». Վահրամ Դումանյան
4683 | 0
Facebook