Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Արցախյան պատերազմին մասնակցած ՌԴ քաղաքացին Բաքվում դատապարտվեց 10 տարվա ազատազրկման

11:54, հինգշաբթի, 22 հուլիսի, 2021 թ.
Արցախյան պատերազմին մասնակցած ՌԴ քաղաքացին Բաքվում դատապարտվեց 10 տարվա ազատազրկման

Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում ընթերցվել է ՌԴ քաղաքացի Էդուարդ Սերգեյի Դուբակովի գործով դատավճիռը, հայտնում է ադրբեջանական լրատվամիջոցը։ Նա դատապարտվել է 10 տարվա ազատազրկման և պատիժը կրելու է ընդհանուր ռեժիմի գաղութում։

Դուբակովը մեղադրվում է «ԼՂ-ում ռազմական գործողություններին՝ հայկական կողմից մասնակցելու մեջ»:
     Դատավարության ընթացքում նա հայտարարել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում։

8831 | 0
Facebook