Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Կորոնավիրուսի դեպքերի աճ է գրանցվել». Լենա Նանուշյան

11:30, հինգշաբթի, 22 հուլիսի, 2021 թ.
«Կորոնավիրուսի դեպքերի աճ է գրանցվել». Լենա Նանուշյան

Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանն անդրադառնալով կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակին՝ ասաց, որ վերջին օրերին որոշակի աճ է գրանցվել. «Եթե անցած շաբաթ գրանցում էինք օրական մինչև 200 դեպք, այս շաբաթ հատել ենք այդ թիվը, այսօր 225 դեպք է գրանցվել: Մեր կանխատեսումներով՝ աճի տենդենցը կշարունակվի»,- ասաց Լենա Նանուշյանը:

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ պետք է ինտենսիվ շարունակել պատրաստման աշխատանքները, պահպանել փակ տարածքներում դիմակների կրման պրակտիկան. «Լոքդաունների չենք գնալու, բայց պետք է պայքարենք համատեղ ուժերով»:

3884 | 0
Facebook