Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բայդենն ասել է, որ իրեն լիարժեք նախագահ է զգացել Պուտինի հետ հանդիպման ժամանակ

12:34, հինգշաբթի, 22 հուլիսի, 2021 թ.
Բայդենն ասել է, որ իրեն լիարժեք նախագահ է զգացել Պուտինի հետ հանդիպման ժամանակ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը լիովին գիտակցել է, որ ամերիկյան վարչակազմի ղեկավարն է՝ ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ։ Այս մասին նա հայտարարել է ԱՄՆ Օհայո նահանգի Ցինցինատի քաղաքում հանրության հետ հանդիպման ժամանակ։

«Պուտինի դիմաց նստած ես զգացի, որ նա հասկանում է, թե ով եմ ես, իսկ ես հասկանում եմ, թե ով է նա։ Նա գիտի, որ երբ ես խոսում եմ (ինչ-որ բանի մասին), կարող եմ դա անել։ Ես առաջին անգամ զգացի, որ այն վարչակազմում եմ, որն ազատ աշխարհի առաջնորդն է»,- ասել է քաղաքական գործիչը:

Հիշեցնենք՝ հունիսի 16-ին Ժնևում կայացել է Պուտին-Բայդեն հանդիպումը:

4405 | 0
Facebook