Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Շնորհավորում եմ «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքներին». Նիկոլ Փաշինյան

11:12, հինգշաբթի, 22 հուլիսի, 2021 թ.
«Շնորհավորում եմ «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքներին». Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստի ժամանակ անդրադառնալով ՍԴ որոշմանը՝ ասաց, որ արտահերթ ընտրությունները անցել են ժողովրդավարության չափանիշներին համապատասխան: «8-րդ գումարման ԱԺ-ն կազմված կլինի 107 պատգամավորներից, ՔՊ-ն կունենա 71 մանդատ, «Հայաստան» դաշինքը՝ 29 մանդատ, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 7 մանդատ: Մեզ բոլորիս շնորհավորում եմ ճգնաժամային պայմաններում ազատ ու մրցակցային ընտրությունների անցկացման կապակցությամբ: Շնորհավորում եմ «Հայաստան» դաշինքին ու «Պատիվ ունեմ» դաշինքին՝ ԱԺ անցնելու համար»»,- ասաց նա:

8921 | 0
Facebook