Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Ադրբեջանը փորձում է տարբեր ճնշումներով հասնել իր նպատակին». Ռոբերտ Քոչարյան

21:06, չորեքշաբթի, 21 հուլիսի, 2021 թ.
«Ադրբեջանը փորձում է տարբեր ճնշումներով հասնել իր նպատակին». Ռոբերտ Քոչարյան

«Այն ինչ այսօր կատարվում է սահմաններում մեծ պատկերի մի փոքր հատվածն է ընդամենը»,- այսօր մի շարք լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

«Մենք ցույց ենք տվել, որ ատամներ այլևս չունենք, արժանապատիվ պատասխան տալու հնարավորություն ու ցանկություն չունենք, և Ադրբեջանն իր օրակարգը ցույց է տալիս նման կարգի դրսևորումներով: Չեմ զարմանում, կզարմանայի եթե այդ ամենը չլիներ»- ասաց նա՝ անդրադառնալով Երասխի հատվածում տեղի ունեցած միջադեպերին:

Նրա խոսքով՝ Ադրբեջանի նպատակն ամենասկզբից էլ եղել է Արցախի ամբողջական զավթումը, բայց այդ ծրագիրը մնացել է կիսատ. «Հիմա փորձում են տարբեր ճնշումներով հասնել իրենց նպատակին: Ես կառաջարկեի մեկ այլ անկյան տակ այս ամեն ինչը դիտել: Ակնհայտ է, որ մեր ժողովրդի մի զանգված սարսափած է նոր պատերազմի վտանգով, և այս հանգմանքը էական նշանակություն ունեցավ նաև ընտրությունների արդյունքների վրա»,- ընդգծեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

5277 | 1
Facebook