Խնդրում ենք սպասել...
Օդնոկլասնիկի

Համացանց

«Հայերն ուծացվել են նաև Հայաստանում». Վարդան Հակոբյան

19:54, չորեքշաբթի, 21 հուլիսի, 2021 թ.
«Հայերն ուծացվել են նաև Հայաստանում». Վարդան Հակոբյան

Դիրիժոր Վարդան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արձանագրենք, որ հայերն ուծացվել են նաև Հայաստանում։
     Իմ դիտարկումներով ուծացվելու համար աշխարհի ամենանպաստավոր տեղերը Ռուսաստանն ու Հայաստանն են։
     Մնացած տեղերում ուծացվելը անձնական ընտրության ոլորտում է, իսկ Ռուսաստանում և Հայաստանում այն պարտադրված է քարոզչությամբ։
     ՀՀ ժողովրդի մասին խոսելուց առաջ մի մոռացեք, որ նրանց մի հսկայական մաս գտնվում է ռուսական քարոզչության տակ ու հետևաբար չունի ազգային ու պետական մտածելակերպ, այլ բառերով ասած՝ մեծ մասն աննկատ ուծացվել է ու դարձել է անհաղորդ իր նպատակներին ու խնդիրներին, այն դարձել է ապազգային, անդեմք, անկամք ու հնազանդ, նրան դաստիարակել է պետք։
     ԱՄԵՆ ԳՆՈՎ»:

| | |
2023 | 1
Facebook