Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 03 օգոստոսի, 2021 թ.
Թելեգրամ

Համացանց

«Ցանկացած իշխանություն բախվելու է «վայրիացած» հանրային մշակույթի». Հակոբ Բադալյան

18:50, չորեքշաբթի, 21 հուլիսի, 2021 թ.
«Ցանկացած իշխանություն բախվելու է «վայրիացած» հանրային մշակույթի». Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մոտ երեք տասնամյակ ընդդիմությունները Հայաստանում հաջողության խաղադրույք կատարեցին և կատարում են երկու հանգամանքի վրա՝ քաղաքական հակառակորդի հանդեպ հանրային վայրենության «մշակույթ», և եկրում իրավիճակի հանդեպ «վայրագ» հոռետեսության:
     Որևէ ընդդիմություն այդպես էլ չհասավ, ու չի հասնելու դրա վրա կառուցված հաջողության: Թավշյա հեղափոխությունը Հայաստանում որևէ ընդդիմության հաջողություն չէր, թավշյա հեղափոխությունը բոլորովին այլ կառուցվածքով հասարակական-քաղաքական, ժողովրդական գործընթաց էր, որը վերծանելու տեղը Ֆեյսբուքը չէ:
     Փոխարենը, որևէ կերպ իշխանության փոփոխության պարագայում ցանկացած իշխանություն բախվելու է «վայրիացած» հանրային մշակույթի և «վայրագ» հոռետեսության հասարակական «ախտին», որ մոտ երեք տասնամյակ հայկական ընդդիմությունների, թերևս, միակ հաստատուն «ձեռքբերումն» է կամ «մնայուն» հետքը:
     Հայաստանում հաջողության հասած առաջին ընդդիմությունը լինելու է այն, որը կկարողանա հիմնարար կերպով դուրս գալ այդ շղթայից և դրանից դուրս բերել հանրության առավելագույն շերտեր: Ընդդիմության հաջողությունը առավելագույն թվով մարդկանց փողոց դուրս բերելը չէ, այլ առավելագույն թվով մարդկանց «վայրի մշակույթի» խաղադրույքից դուրս բերելը»:

Աղբյուրը` Հակոբ Բադալյան
| | |
1390 | 0
Facebook