Խնդրում ենք սպասել...
Օդնոկլասնիկի

Համացանց

«Այս նախարարը կա՛մ անմեղսունակ է, կա՛մ ցինիկ». Գագիկ Համբարյան

17:12, չորեքշաբթի, 21 հուլիսի, 2021 թ.
«Այս նախարարը կա՛մ անմեղսունակ է, կա՛մ ցինիկ». Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքան իր էջում գրել է. «Անկապ նախարարի անկապ կոչը. մշտապես անհաղորդ և երջանիկ դեմքով այս «չգիտեմինչին», ով նախարարի պաշտոն է զբաղեցնում, ասեք, որ 2021-ի 6 ամսում Հայաստանը լքել և չի վերադարձել 138 հազար 106 մարդ... Հայաստանի երրորդ հանրապետության պատմության մեջ 6 ամսում այսպիսի աղետալի արտագաղթ երբեք չի եղել...

Ու այս աղետալի ցուցանիշներն արձանագրող կառավարության ներկայացուցիչը, որը գոնե պետք է քայլեր ձեռնարկի երկրից մարդկանց մասսայական փախուստը կանգնեցնելու ուղղությամբ, դեռ իրեն թույլ է տալիս ներգաղթի մասին խոսել...

Այս նախարարը կա՛մ անմեղսունակ է, կա՛մ ցինիկ...

Այլ կերպ չի կարելի մեկնաբանել սրա՝ 319 տոկոսով զբոսաշրջության և տարվա կտրվածքով երկնիշ տնտեսական աճի մասին արտաբերումները...»:

| | |
3200 | 4
Facebook