Խնդրում ենք սպասել...
Թվիթեր

Իրադարձություններ

«Ինձ չէին զանգում, անհանգստացնում գիշերվա ժամը երեքին, որ հիվանդանոցում էսինչ դեպքը կա»․ Արմեն Չարչյան

15:12, չորեքշաբթի, 21 հուլիսի, 2021 թ.
«Ինձ չէին զանգում, անհանգստացնում գիշերվա ժամը երեքին, որ հիվանդանոցում էսինչ դեպքը կա»․ Արմեն Չարչյան

Քիչ առաջ «Հայաստան» դաշինքի անդամ, բժիշկ Արմեն Չարչյանը դուրս եկավ «Վարդաշեն» ՔԿՀ-ից։ Լրագրողների հետ զրույցում, ի պատասխան հարցին, թե մեկ ամսվա իր անազատությունից ով շահեց և ով տուժեց, Չարչյանը պատասխանեց․ «Շահառուներից մեկը երևի ես էի, որովհետև մի ամիս հանգստացա, ուղեղս անջատեցի, ժամանակ ունեի՝ շատ-շատ հետաքրքիր գրքեր կարդացի, հեռուստացույցի հնարավորություն ունեի, նայում էի, որոշակի անալիտիկաներ եղավ էդ ընթացքում, ինձ չէին զանգում, չէին անհանգստացնում գիշերվա ժամը երեքին, չէին ասում, որ հիվանդանոցում էսինչ դեպքը կա և այլն․․․»։ Չարչյանի խոսքով՝ տուժել են այն քաղաքացիները, որոնց այս մեկ ամսվա ընթացքում չի կարողացել օգնություն ցուցաբերել։

Հիշեցնենք, որ այսօր դատարանը բավարարեց Արմեն Չարչյանի պաշտպանների միջնորդությունը և ազատ արձակեց նրան գրավի դիմաց։

«Ինձ չէին զանգում, չէին անհանգստացնում գիշերվա ժամը երեքին, որ հիվադանոցում էսինչ դեպքը կա»․ Արմեն Չարչյան
| | |
1865 | 2
Facebook