Խնդրում ենք սպասել...
Ինսթագրամ

Իրադարձություններ

Ավտովթար՝ Արարատի մարզում․ կա 1 զոհ, 3 վիրավոր

13:54, չորեքշաբթի, 21 հուլիսի, 2021 թ.
Ավտովթար՝ Արարատի մարզում․ կա 1 զոհ, 3 վիրավոր

Այսօր, հուլիսի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։20-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 20 կմ հատվածում Mercedes մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և, մի քանի մետր գլորվելով, գլխիվայր հայտնվել է դաշտում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են՝ 2-ը Արտաշատի, 2-ը Երևանի տարբեր հիվանդանոցներ։

Մինչ դեպքի վայրում աշխատելիս է եղել ՃՈ հետաքննիչը, հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վիրավորներից մեկը մահացել է։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

| | |
1954 | 0
Facebook