Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հայտնի է Արմեն Չարչյանի՝ ազատ արձակման դիմաց նշանակված գրավի չափը

13:24, չորեքշաբթի, 21 հուլիսի, 2021 թ.
Հայտնի է Արմեն Չարչյանի՝ ազատ արձակման դիմաց նշանակված գրավի չափը

Ինչպես արդեն հայտնել ենք՝ քիչ առաջ գրավի դիմաց ազատ արձակվեց «Հայաստան» դաշինքի անդամ, բժիշկ Արմեն Չարչյանը։ Չարչյանի պաշտպան Արամ Վարդևանյանը դատարանի բակում լրագրողներիննհայտնեց, որ իր պաշտպանյալը ազատ է կարձակվի 15 մլն դրամ գրավի դիմաց։ Վարդևանյանն ընդգծեց նաև, որ Չարչյանը վերցնելու է պատգամավորական մանդատը։

Հարցին, թե արդյոք Չարչյանն անմիջապես նիստերի դահլիճից ազատ կարձակվի, պաշտպան Էրիկ Ալեքսանյանը նշեց, որ ըստ ընթացակարգի՝ իր պաշտպանյալն ազատ կարձակվի գրավը վճարելուց անմիջապես հետո՝ անհապաղ։

5966 | 1
Facebook