Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Կարող է կորոնավիրուսի նոր շտամ հայտնվել»․ ԱՀԿ տնօրեն

11:18, չորեքշաբթի, 21 հուլիսի, 2021 թ.
«Կարող է կորոնավիրուսի նոր շտամ հայտնվել»․ ԱՀԿ տնօրեն

Աշխարհում կարող է կորոնավիրուսի նոր շտամ հայտնվել, որն ավելի վտանգավոր կլինի, քան դելտա-տարբերակը, հայտարարել է ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Հեբրայեսուսը։
     Նրա խոսքով՝ դրան կարող է հանգեցնել ամբողջ աշխարհում վարակի հետագա տարածումը։
     «Որքան լայն լինի տարածումը, այնքան ավելի շատ տարբերակներ կհայտնվեն՝ ավելի վտանգավոր դառնալու ներուժով, քան դելտան է, որն այժմ այդքան վնաս է հասցնում։ Եվ որքան շատ լինեն տարբերակներն, այնքան մեծ է հավանականությունը, որ դրանցից մեկը կկարողանա դիմակայել պատվաստանյութերին և մեզ վերադարձնել սկիզբ»,- պարզաբանել է կազմակերպության ղեկավարը:
     Նա հիշեցրել է, որ այժմ «աննախադեպ ճգնաժամ» է նկատվում, որը «աննախադեպ միջոցներ» է պահանջում։

5194 | 1
Facebook