Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Չինաստանում տեղատարափ անձրևների պատճառով 12 մարդ է մահացել

10:42, չորեքշաբթի, 21 հուլիսի, 2021 թ.
Չինաստանում տեղատարափ անձրևների պատճառով 12 մարդ է մահացել

Չինաստանի Հենան նահանգի Չժանչժոու քաղաքում ջրհեղեղի հետևանքով առնվազն 12 մարդ է մահացել, հայտնել է CGTN հեռուստաալիքը:
     Տարերային աղետի են հանգեցրել հորդառատ անձրևները։
     Նահանգի 200 000 բնակիչ տարհանվել է, ավելի քան 6 000 զինվորական ու հրշեջ ծառայության աշխատակիցներ մասնակցում են փրկարարական գործողություններին:
     Չժանչժոուի օդանավակայանը չեղյալ է հայտարարել չվերթների ընդունումը մինչև չորեքշաբթի:
     Քաղաքում հեղեղվել է մետրոն, սակայն, ԶԼՄ-ների տեղեկություններով, փրկարարներին հաջողվել է այնտեղից դուրս բերել արգելափակված ուղևորներին:

Չինաստանում տեղատարափ անձրևների պատճառով 12 մարդ է մահացել
7498 | 0
Facebook