Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 02 օգոստոսի, 2021 թ.
Թելեգրամ

Համացանց

«Ալիևը ժամանակ է շահում «միջանցքի» օրակարգը պահելու համար». Հակոբ Բադալյան

11:48, չորեքշաբթի, 21 հուլիսի, 2021 թ.
«Ալիևը ժամանակ է շահում «միջանցքի» օրակարգը պահելու համար». Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պուտին-Ալիև հանդիպումից որոշակի եզրահանգումներ անելը բարդ է, իսկ «սուրճի բաժակ» նայելը՝ անլուրջ: Հատկանշական է մի բան, որ Մոսկվա մեկնելուց առաջ Բաքուն ոչ միայն լարեց իրավիճակը Նախիջևանի ուղղությամբ, անկասկած Թուրքիայի հովանիով, այլ նաև հայտարարեց, թե ապաշրջափակումը պետք է լինի «բոլոր ճանապարհները միանգամից» սկզբունքով:

Ալիևն այդպիսով ժամանակ է շահում «միջանցքի» օրակարգը պահելու համար: Դրա մասին գրեցի նախօրեին 1in-ում: Եթե տեղի է ունենում գործնական ապաշրջափակում, ապա դրանով էապես նվազում է «միջանցքի» օրակարգն առաջ տանելու հնարավորությունը: Բանն այն է, որ Ալիևը, ներքին նկատառումներից ելնելով, «միջանցքի» հարցը հռետորաբանության մակարդակում չի կապել կարգավիճակի կամ Լաչինի հարցին, թեև խորքային առումով, իհարկե, դիտարկում է այդ հարցերի համատեքստում: Նա «միջանցքի» հարցը հռետորաբանության մակարդակում կապել է ապաշրջափակման հետ: Ըստ այդմ, եթե տեղի հաղորդուղիների բացումը մտնի գործնական փուլ առանց «միջանցքի» պայմանը բավարարելու, ապա Ալիևը զգալիորեն կորցնում է այդ հարցը հետագայում բարձրաձայնելու հողը:

Ըստ այդմ՝ նրան պետք է ձգել ժամանակ և դրա համար էլ խոսում է, որ ամեն ինչ պետք է բացվի միանգամից: Իսկ էստեղ հարցն այն է, որ հարավային ուղղությամբ պետք է կառուցվեն նոր ճանապարհներ, երկաթուղի՝ «միջանցքից» անկախ: Դրա համար կպահանջվի գոնե մոտ երկու տարի:

«Միջանցքի» հարցում Ալիևը չի ստանում համանախագահ երկրների աջակցությունը, բայց հույս ունի էդ ճանապարհներ կառուցելու առումով ձգել ժամանակ, որի ընթացքում գուցե ակնկալում է լուծել այդ օրակարգին աջակցության հարցը որևէ կերպ»:

Աղբյուրը` Հակոբ Բադալյան
| | |
2308 | 1
Facebook