Խնդրում ենք սպասել...
Թելեգրամ

Թերթերի տեսություն

Ինչ ճակատագիր ունեցավ Փաշինյանի խորհրդականի հոր գործը. «Ժողովուրդ»

09:30, չորեքշաբթի, 21 հուլիսի, 2021 թ.
Ինչ ճակատագիր ունեցավ Փաշինյանի խորհրդականի հոր գործը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խորհրդական Աննա Վարդապետյանի հոր գործողությունների մասով հարուցված քրեական գործը կարճվեց: «Ժողովուրդ» օրաթերթին ՀՀ քննչական կոմիտեի լրատվական բաժնից հայտնեցին, որ հարուցված քրեական գործը կարճվել է վաղեմության ժամկետի հիմքով, և վնասը փոխհատուցվել է:

Հիշեցնենք, որ պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Ավան վարչական շրջանի պաշտոնատար անձինք, ծառայողական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, ձեռնարկել են առերևույթ ապօրինի ներգործության միջոցներ՝վարչական շրջանում գործող «Խութ» բարեգործական հիմնադրամին քաղաքացիների կողմից գումարներ տրամադրելու ուղղությամբ:
     Այդ հիմնադրամի տնօրենը Վարդապետյանի հայրն է»։

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

| | |
2195 | 0
Facebook