Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 28 հուլիսի, 2021 թ.
Թվիթեր

Համացանց

«Երասխում կրակոցներն Էրդողանի կասկածն ու մտավախությունն է՝ այդ առնչությամբ»․ Հակոբ Բադալյան

00:36, չորեքշաբթի, 21 հուլիսի, 2021 թ.
«Երասխում կրակոցներն Էրդողանի կասկածն ու մտավախությունն է՝ այդ առնչությամբ»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երևանում արթուն լինելու մասին Ֆրանսիայի դեսպանի գրառումը, իհարկե, գրառում էր Ֆրանսիայի արթուն լինելու մասին: Դեռ ամիսներ առաջ կարծիք հայտնեցի, որ Ֆրանսիան ներկայացնում է ռեգիոնում նոր դերի հայտ, ինչը համաձայնեցված է Վաշինգթոնի հետ: Այսօր արդեն դրա մասին տագնապով խոսում են ռուսական փորձագիտական շրջանակեր: Կասկածում եմ, կամ ավելի շուտ վարկած ունեմ, որ նրանց և պատվիրատուների տագնապի խորքում այն չէ, որ այդ դերը կլինի ՌԴ հաշվին: Տագնապն այն է, որ այդ դերը Թուրքիայի հաշվին է և կարող է փլուզվել Թուրքիայի վրա կառուցված ռուսական քաղաքականությունն ու Կրեմլում կամ Լյուբլյանկայում կայացվի դեպի եվրաատլանտյան քաղաքականության հետգործակցության «մեծ անցման» մասին որոշում: Այդ անցումը Ռուսաստանի պարագայում մի շարք պատճառներով պահանջելու է տարիներ, պահանջելու է քողարկումներ, տեղատվություն-մակընթացություններ, գուցե տասնամյակմերով չափվող, բայց այն դառնում է ռացիոնալ անխուսափելիություն: Երասխում կրակոցներն Էրդողանի կասկածն ու մտավախությունն է այդ առնչությամբ, որի մյուս դրսևորումը արդեն Արևմուտքի ուղությամբ՝ Հյուսիսային Կիպրոսի ադրբեջանական ճանաչման ազդն է»։

Աղբյուրը` Հակոբ Բադալյան
| | |
3895 | 1
Facebook