Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 03 օգոստոսի, 2021 թ.
Թվիթեր

Համացանց

«Տակավին շարունակում ենք ապավինել մեր նավը վարող նույն անընդունակների «խոհեմությանը»»․ Սենոր Հասրաթյան

04:12, չորեքշաբթի, 21 հուլիսի, 2021 թ.
«Տակավին շարունակում ենք ապավինել մեր նավը վարող նույն անընդունակների «խոհեմությանը»»․ Սենոր Հասրաթյան

Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «... Երբ նավապետն անխոհեմ կառավարման արդյունքում նավը մտցնում է փակուղի և չգիտի, թե ինչպես դուրս բերել այնտեղից, նավում եղած մարդկանց այլ բան չի մնում անել, քան փոխել նավապետին, կամ սպասել հրաշքի... Բայց քանի որ մեր պարագայում նավապետին փոխել չստացվեց, ստիպված ենք հուսահատ սպասել հենց այդ հրաշքին... Իսկ հրաշքները հենց այնպես չեն գալիս... Հրաշքները հայտնվում են մտածող ու գործող, այլ ոչ թե տարիներով սեփական ինքնությունը բարելավելու անընդունակ, սակայն իրենց «դժբախտությունների» մեղքն ընդունակների վրա բարդող մարդկանց շնորհիվ... Ցավոք, այսօր մենք ոչ միայն ազգովի գտնվում ենք անընդունակների կողմից կառավարվող հենց այդ նավի մեջ, այլև կործանման եզրին հայտնված լինելով հանդերձ, տակավին շարունակում ենք ապավինել մեր նավը վարող նույն այդ անընդունակների «խոհեմությանը»․․․
     Հ.Գ.- Ինչքան ուզում ենք խոսենք ու փիլիսոփայենք, բայց միևնույն է, նավի պարագայում ստեղծված իրավիճակից դուրս եկողները լինելու են շիկամուկերը (крысы), իսկ Հայրենիքի դեպքում՝ տականքները...»

| | |
1396 | 2
Facebook