Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 02 օգոստոսի, 2021 թ.
Վկոնտակտե

Համացանց

«ԿԸՀ եմ ներկայացրել պատգամավորական մանդատից հրաժարվելու վերաբերյալ դիմումս»․ Արագածոտնի մարզպետ

00:18, չորեքշաբթի, 21 հուլիսի, 2021 թ.
«ԿԸՀ եմ ներկայացրել պատգամավորական մանդատից հրաժարվելու վերաբերյալ դիմումս»․ Արագածոտնի մարզպետ

Արագածոտնի մարզպետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորի թեկնածու Դավիթ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Արագածոտնի մարզի թանկագի՛ն բնակիչներ, Կենտրոնական ընտրական հանձնաժողով եմ ներկայացրել ԱԺ պատգամավորական մանդատից հրաժարվելու վերաբերյալ դիմումս և կշարունակեմ գործունեությունս Արագածոտնի մարզպետի պաշտոնում:

Վստահության համար խորին շնորհակալություն եմ հայտնում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, ՏԿԵՆ նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանին և Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին:

Արագածոտնի մարզի թանկագի՛ն բնակիչներ, մենք շարունակելու ենք իրագործել մեր մարզի զարգացման ծրագրերը և դեպի ավելի բարեկարգ Արագածոտնի մարզ տանող ճանապարհային քարտեզի ոչ մի ծրագիր չենք շրջանցելու:
     Ուրեմն՝ ի գործ: Միասին ստեղծենք ավելի բարեկեցիկ Արագածոտնի մարզ, որտեղ, վստահ եղեք՝ ԱՊԱԳԱ ԿԱ ու այդ ապագան լուսավոր է լինելու»:

Աղբյուրը` Դավիթ Գևորգյան
| | |
1689 | 0
Facebook