Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 28 հուլիսի, 2021 թ.
Թելեգրամ

Համացանց

«ԿԸՀ է ներկայացվել պատգամավորական մանդատից հրաժարվելու վերաբերյալ դիմումս»․ Ալեքսանդր Խաչատուրյան

23:00, երեքշաբթի, 20 հուլիսի, 2021 թ.
«ԿԸՀ է ներկայացվել պատգամավորական մանդատից հրաժարվելու վերաբերյալ դիմումս»․ Ալեքսանդր Խաչատուրյան

«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Ալեքսանդր Խաչատուրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սիրելի հայրենակիցներ, Կենտրոնական Ընտրական Հանձնաժողով է ներկայացվել պատգամավորական մանդատից հրաժարվելու վերաբերյալ դիմումս։
     Ինստիտուցիոնալ ընդդիմության գործունեությունը ենթադրում է ինչպես խորհրդարանական, այնպես էլ արտախորհրդարանական աշխատանք։ Ներկա պահին ինձ ավելի շատ տեսնում եմ խորհրդարանից դուրս և կենտրոնանալու եմ հենց արտախորհրդարանական հարթության վրա, քանի որ այնտեղ ևս հսկայական աշխատանքի կարիք կա։
     Գաղափարները շատ են, և բոլորդ դրանց մասին կտեղեկանաք առաջիկայում։
     Ամեն ինչ լավ է լինելու»։

| | |
3012 | 0
Facebook